Էր Ռիադը պետք է հանգուցային դեր խաղա ԻՊ-ի դեմ պայքարում. Շտայնմայեր
ՄիջազգայինԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում հանգուցային դեր պետք Է խաղա Սաուդյան Արաբիան, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«ԻՊ-ի դեմ պայքարում հանգուցային դերը պատկանում Է մուսուլմանական այնպիսի առաջատար տերությունների, ինչպիսին Սաուդյան Արաբիան Է: Ուստի լավ Է, որ իսլամական երկրները մտադիր են միասին պայքարել ահաբեկչության դեմ»,-ասել Է Շտայնմայերը՝ Funke հրատարակչական խմբի պարբերականներին տված հարցազրույցում:
Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել Է ահաբեկչության դեմ պայքարում 34 երկրներից բաղկացած իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին: Միավորված հրամանատարական օպերատիվ կենտրոնը հաստատվելու Է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
Նախարարը նաեւ բացառել Է բունդեսվերի առաքելության ընդլայնումը Սիրիայում, որը ենթադրում Է ցամաքային զորքերի մասնակցություն:
«Ես լիովին համաձայն եմ ԳՖՀ-ի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հետ այն բանում, որ գերմանական զորքերը ԻՊ-ի դեմ չեն կռվելու Սիրիայի տարածքում»,-հավելել Է Շտայնմայերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: