ԳՖՀ-ի բնակիչները մինչ այժմ միլիարդների հասնող գերմանական մարկեր են պահում
ՄիջազգայինԵվրոգոտուն Գերմանիայի անդամակցելուց եւ միասնական եվրոպական արժույթին անցնելուց հետո գրեթե 14 տարի անց երկրի բնակիչները շարունակում են պահել միլիարդների հասնող գերմանական մարկեր, տեղեկացնում Է DPA գործակալությանը:
Գերմանիայի համերկրային բանկի (Bundesbank) վերջին տվյալների համաձայն՝ քաղաքացիները մինչ օրս չեն փոխանակել շրջանառությունից դուրս բերված 12,9 միլիարդի կարգի թղթադրամներ ու մետաղադրամներ:
Հին արժույթը նորով փոխանակելու փոխարժեքը սահմանվել Է 1998 թվականի դեկտեմբերի 31-ին եւ ոչ մի անգամ չի փոխվել:
Այդ ժամանակվանից 1 եվրոն կարելի Է գնել 1,95583 մարկով: Գործառնությունը կարելի Է առանց որեւԷ միջնորդավճարի կատարել Bundesbank-ի ցանկացած մասնաճյուղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: