Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրենը
ՄիջազգայինԱդրբեջանի կազմալուծված Ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն, գեներալ-մայոր Էլչին Գուլիեւը ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Գուլիեւին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով: Դատարանի որոշմամբ նախկին պաշտոնյան կալանավորվել է չորս ամիս ժամկետով:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կապում են ադրբեջանական ԱԱՆ սկանդալային գործի հետ: Նախարարության համակարգում հայտնաբերվել են կաշառակերության եւ ծառայողական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: