Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


ԵԽԽՎ-ում ներառված զեկույցների ընդունումը կարող է բացասաբար ազդել հակամարտության կարգավորման վրա. ԼՂՀ ԱԳՆ

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառված` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը վերաբերող երկու զեկույցների ընդունումը կարող է բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Այս մասին նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Մեկը Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցն է, մյուսը՝ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը. այդ երկու զեկույցների բովանդակությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը ԼՂՀ-ի և ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա ինչպե՞ս եք գնահատում և այդ զեկույցների առումով Ղարաբաղյան կողմի հակափաստարկները որոնք են» հարցին:

«Չնայած այդ բանաձևերը չունեն պարտադրող բնույթ, սակայն ընդունվելու պարագայում կարող են բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ու ավելի վտանգավոր բնույթ կրող լարվածության շարունակական սրման ֆոնին, Ադրբեջանի դիրքորոշմանը նպաստող  տվյալ բանաձևերի ընդունումը ոչ միայն ադրբեջանական իշխանություններին թույլ կտա հետագայում ևս հաշվի չնստել լարվածության  նվազեցմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առ աջարկությունների հետ, այլև կարող է ընկալվել ադրբեջանցիների կողմից որպես հակամարտությունը ուժի միջոցով լուծելու քարտ-բլանշ»,-նշել է Կարեն Միրզոյանը:

Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակներում Կարեն Միրզոյանը պատասխանել է  այլ լրատվամիջոցներից էլեկտրոնային փոստով ստացված  մի շարք հարցերի ևս: Մասնավորապես, անդրադառնալով համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանն ուղղված բանակցություններ սկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին հայտարարությանը` ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ դա դիվանագիտական հնարք է՝ ուղղված բանակցային գործընթացը ձգձգելուն, խոչընդոտելուն և փակուղի տանելուն։ լ

«Կցանկանայի հիշեցնել, որ մինչև 1997թ. բանակցությունները ընթանում էին հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի միջև մեծ քաղաքական համաձայնագրի մշակման շուրջ: Սակայն այդ գործընթացին խանգարեց հենց Ադրբեջանը, որը սկսեց առաջնային պլան մղել հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նախարարը:

Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի`«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ընտրել է «զենքի միջոցով» բանակցելու մարտավարությունը և բացեիբաց ցույց է տալիս իր արհամարհանքը թե բանակցային գործընթացի, թե միջնորդների ջանքերին հանդեպ. այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը» հարցին` ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Զենքի միջոցով» Ադրբեջանն արդեն փորձել է ճնշել արցախահայության պայքարը դեռևս քառորդ դար առաջ, ինչի արդյունքում, մեղմ ասած, ոչնչի չի հասել։

Հիշեցնեմ, որ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանն այսօր կոպտորեն խախտում է, ստորագրվել է իր իսկ խնդրանքով։ Ստեղծված իրավիճակում մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով, որի հիմքում նախևառաջ արցախահայության կամաարտահայտության արդյունքն է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կարող են անել համանախագահ երկրներն Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու համար հարցին` ԱԳ նախարարը նշել է, որ այդ հարցում նախևառաջ համանախագահների և համանախագահող երկրների կողմից պետք է տրվի հստակ և հասցեագրված ազդակ՝ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման բացառման վերաբերյալ, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության և կայունության ապահովման գործում։ «Այդ առումով դրական եմ գնահատում այն փաստը, որ համանախագահները իրենց հայտարարություններում թեև զգուշորեն, բայց այնուամենայնիվ սկսել են նշել շփման գծում իրավիճակն ապակայունացնող կողմը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը գալիս է այն մտքին, որ ադեկվատ արձագանքի բացակայության մթնոլորտը և կողմերի միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի մոտ առաջացնում է ամենաթողության թյուր զգացում»,-ասել է Կարեն Միրզոյանը:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է, ԼՂՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ դա նախևառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է։ «Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն իրավիճակի կայունացման ու լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի, միջնորդների և ողջ միջազգային հանրության կոչերի բացահայտ արհամարհանք է, այլ նաև 1994 թ. հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու ակնհայտ փորձ»,-ասել է Կարեն Միրզոյանը` նշելով, որ ստեղծված իր ավիճակում  ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները  միտված են պարտադրել Ադրբեջանին հարգելու հրադադարի մասին պայմանագիրը և դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

Կարեն Միրզոյանը խոսել է նաև ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին` նշելով, որ դրական է գնահատում և կիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները ՀԱՊԿ գագաթաժողովում։ «Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ, քանի որ միակ կառույցը, որն ունի այս հարցով զբաղվելու համապատասխան միջազգային մանդատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

ԼՂՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի փորձերը բանակցություններում ձևավորելու որևէ նոր օրակարգ ապարդյուն են և դրանով Ադրբեջանը միայն նպաստում է միջազգային հանրության մոտ այն դիրքորոշման ամրապնդմանը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։ «Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է, որ Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ գիտակցելով, որ բանակցությունների արդյունքում վերջնական լուծումը ենթադրում է միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետո ւթյուն»,-ընդգծել է նախարարը: Նա միաժամանակ նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր քաղաքականությունից՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը, նոր պատերազմի վտանգը միշտ էլ կա, և ներկայիս պայմաններում Ադրբեջանը զսպող միակ ուժը  ԼՂՀ պաշտպանության բանակն է։

«Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նման սադրիչ պահվածքի ֆոնին, Լեռնային Ղարաբաղը շահեկանորեն տարբերվում է որպես հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը տարածաշրջանում նպաստում է կայունության ու խաղաղության ապահովմանը»,-ասել է Կարեն Միրզոյանը:

 

Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր Կամենդատյան