Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵԽԽՎ-ում ներառված զեկույցների ընդունումը կարող է բացասաբար ազդել հակամարտության կարգավորման վրա. ԼՂՀ ԱԳՆ

Политика

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառված` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը վերաբերող երկու զեկույցների ընդունումը կարող է բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Այս մասին նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Մեկը Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցն է, մյուսը՝ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը. այդ երկու զեկույցների բովանդակությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը ԼՂՀ-ի և ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա ինչպե՞ս եք գնահատում և այդ զեկույցների առումով Ղարաբաղյան կողմի հակափաստարկները որոնք են» հարցին:

«Չնայած այդ բանաձևերը չունեն պարտադրող բնույթ, սակայն ընդունվելու պարագայում կարող են բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ու ավելի վտանգավոր բնույթ կրող լարվածության շարունակական սրման ֆոնին, Ադրբեջանի դիրքորոշմանը նպաստող  տվյալ բանաձևերի ընդունումը ոչ միայն ադրբեջանական իշխանություններին թույլ կտա հետագայում ևս հաշվի չնստել լարվածության  նվազեցմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առ աջարկությունների հետ, այլև կարող է ընկալվել ադրբեջանցիների կողմից որպես հակամարտությունը ուժի միջոցով լուծելու քարտ-բլանշ»,-նշել է Կարեն Միրզոյանը:

Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակներում Կարեն Միրզոյանը պատասխանել է  այլ լրատվամիջոցներից էլեկտրոնային փոստով ստացված  մի շարք հարցերի ևս: Մասնավորապես, անդրադառնալով համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանն ուղղված բանակցություններ սկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին հայտարարությանը` ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ դա դիվանագիտական հնարք է՝ ուղղված բանակցային գործընթացը ձգձգելուն, խոչընդոտելուն և փակուղի տանելուն։ լ

«Կցանկանայի հիշեցնել, որ մինչև 1997թ. բանակցությունները ընթանում էին հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի միջև մեծ քաղաքական համաձայնագրի մշակման շուրջ: Սակայն այդ գործընթացին խանգարեց հենց Ադրբեջանը, որը սկսեց առաջնային պլան մղել հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նախարարը:

Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի`«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ընտրել է «զենքի միջոցով» բանակցելու մարտավարությունը և բացեիբաց ցույց է տալիս իր արհամարհանքը թե բանակցային գործընթացի, թե միջնորդների ջանքերին հանդեպ. այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը» հարցին` ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Զենքի միջոցով» Ադրբեջանն արդեն փորձել է ճնշել արցախահայության պայքարը դեռևս քառորդ դար առաջ, ինչի արդյունքում, մեղմ ասած, ոչնչի չի հասել։

Հիշեցնեմ, որ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանն այսօր կոպտորեն խախտում է, ստորագրվել է իր իսկ խնդրանքով։ Ստեղծված իրավիճակում մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով, որի հիմքում նախևառաջ արցախահայության կամաարտահայտության արդյունքն է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կարող են անել համանախագահ երկրներն Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու համար հարցին` ԱԳ նախարարը նշել է, որ այդ հարցում նախևառաջ համանախագահների և համանախագահող երկրների կողմից պետք է տրվի հստակ և հասցեագրված ազդակ՝ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման բացառման վերաբերյալ, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության և կայունության ապահովման գործում։ «Այդ առումով դրական եմ գնահատում այն փաստը, որ համանախագահները իրենց հայտարարություններում թեև զգուշորեն, բայց այնուամենայնիվ սկսել են նշել շփման գծում իրավիճակն ապակայունացնող կողմը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը գալիս է այն մտքին, որ ադեկվատ արձագանքի բացակայության մթնոլորտը և կողմերի միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի մոտ առաջացնում է ամենաթողության թյուր զգացում»,-ասել է Կարեն Միրզոյանը:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է, ԼՂՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ դա նախևառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է։ «Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն իրավիճակի կայունացման ու լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի, միջնորդների և ողջ միջազգային հանրության կոչերի բացահայտ արհամարհանք է, այլ նաև 1994 թ. հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու ակնհայտ փորձ»,-ասել է Կարեն Միրզոյանը` նշելով, որ ստեղծված իր ավիճակում  ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները  միտված են պարտադրել Ադրբեջանին հարգելու հրադադարի մասին պայմանագիրը և դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

Կարեն Միրզոյանը խոսել է նաև ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին` նշելով, որ դրական է գնահատում և կիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները ՀԱՊԿ գագաթաժողովում։ «Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ, քանի որ միակ կառույցը, որն ունի այս հարցով զբաղվելու համապատասխան միջազգային մանդատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

ԼՂՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի փորձերը բանակցություններում ձևավորելու որևէ նոր օրակարգ ապարդյուն են և դրանով Ադրբեջանը միայն նպաստում է միջազգային հանրության մոտ այն դիրքորոշման ամրապնդմանը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։ «Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է, որ Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ գիտակցելով, որ բանակցությունների արդյունքում վերջնական լուծումը ենթադրում է միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետո ւթյուն»,-ընդգծել է նախարարը: Նա միաժամանակ նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր քաղաքականությունից՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը, նոր պատերազմի վտանգը միշտ էլ կա, և ներկայիս պայմաններում Ադրբեջանը զսպող միակ ուժը  ԼՂՀ պաշտպանության բանակն է։

«Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նման սադրիչ պահվածքի ֆոնին, Լեռնային Ղարաբաղը շահեկանորեն տարբերվում է որպես հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը տարածաշրջանում նպաստում է կայունության ու խաղաղության ապահովմանը»,-ասել է Կարեն Միրզոյանը:

 

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении