Աֆղանստանում երկրաշարժից հետո ավելի քան 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ՄիջազգայինԱֆղանստանի սահմանամերձ տարածքում երկրաշարժից հետո Պակիստանի Փեշավար քաղաքում առնվազն 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի երեկոյան, Աֆղանստանի Բադահշան նահանգում: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Տաջիկստանում, Պակիստանում եւ Հնդկաստանում: