Չինաստանում հանքի փլուզումից հետո 18 մարդ դեռ մնում է փլատակների տակ
ՄիջազգայինՉինաստանի արեւելքում հանքի փլուզումից հետո դեռեւս 18 մարդ մնում է փլատակների տակ, հաղորդում է «Սինհուան»:
Միջադեպը տեղի է ունեցել Շանդուն նահանգում, դեկտեմբերի 25-ի երեկոյան, 10 հանքափորների հաջողվել է փրկել նույն օրը: Եվս մեկ մարդու փրկարարները դուրս են բերել ավելի ուշ: Մնացած 18 հանքափորները արգելափակվել են հանքի տարբեր հատվածներում: Թունելւ դեֆորմացվելը խոչընդոտում է փրկարարների աշխատանքին, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ փլուզման պատճառ կարող է լինել այդ տարածքում գրանցված երկրաշարժը: