Anonymous-ը Թուրքիայում 50 հազար համակարգիչ է վերահսկում
ՄիջազգայինՀայտնի Anonymous հաքերային խումբը շարունակում է հարձակումները թուրքական կայքերի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հաքերները DDos հարձակում են իրականացնում միանգամից Թուրքիայում գտնվող 50 հազար համ ակարգչից, որոնց տերերը, սակայն, անտեղյակ են դրանից:
Նշվում է, որ հարձակումների թիրախում գլխավորապես թուրքական բանկերն են, այդ պատճառով դեկտեմբերի 25-ին բանկային մի շարք կայքեր հրաժարվել են ինտերնետային կայքերով գործարքներ կատարել: