Ադրբեջանում կալանավորվել է հերթական ընդդիմադիրը
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Խատաինյան շրջանային դատարանի դատավճռով տասը օրվա վարչական կալանքի է դատապարտվել «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության Երիտասարդական հանձնաժողովի անդամ Ֆուադ Ահմեդլին, գրում է «Ազադլիգ» թերթը:
Ինչպես հայտնում է haqqin.az–ը, ընդդիմադրին կալանավորել են 310.1 հոդվածով (դիմադրություն ոստիկանությանը): Ըստ առկա տեղեկությունների, ոստիկանության աշխատակիցները Ֆ. Ահմեդլիին ձերբակալել էին դեկտեմբերի 25-ի ցերեկը: Դրանից երկու օր առաջ Ֆ. Ահմեդլիին կանչել էին ոստիկանական վարչություն զրուցելու համար, որտեղ նրան նախազգուշացրել են սոցցանցերում նրա ստատուսների մասին:
Դատարանի որոշումից հետո Ֆ. Ահմեդլիին տարել են Բինագադի ավանի մեկուսարան, որտեղ իրենց պատիժն են կրում վարչական կալանքի դատապարտվածները: