Սիրիայի ահաբեկիչները նոր առաջնորդի են ընտրել
Միջազգային«Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորումը նոր առաջնորդի է ընտրել այն բանից հետո, երբ առաջնորդ Զահրան Ալուշին ոչնչացրել են Սիրիայում:
Ծայրահեղականների նոր առաջնորդը, որոնք իրենց Ասադի ռեժիմի ընդդիմադիր խմբավորում են կոչում, դարձել է Աբու Հիմամ Բույադանը, հաղորդում է «Ալ-Մայադին» պորտալը:
Ավելի վաղ Դամասկոսը հաստատել է Ալուշի մահվան լուրը, որը «վտանգավոր ահաբեկիչ» է համարվում Սիրիայում: