Ադրբեջանում 53 նորապսակների մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել
ՄիջազգայինԱդրբեջանում ընթացիկ տարվա հունիսի 1-ից ամուսնության դիմողներից առողջության մասին բժշկական տեղեկանք է պահանջվում: Հունիսի սկզբից հետազոտության նպատակով Ադրբեջանում արյան նմուշ են վերցրել գրեթե 82 հազար քաղաքացուց, ովքեր պատրաստվում են ամուսնանալ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, Ադրբեջանի առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպության բաժնի պետ Գյուլմիրզա Փոլադովը տեղեկացրել է, որ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ 5500 մարդ թալասեմիայի (արյան հիվանդություն), 53-ը՝ ՁԻԱՀ-ի (ձեռբերովի իմունային անբավարարության համախտանիշ) և 320-ը սիֆիլիսի կրողներ են: