Ավելի քան երեք հարյուր թուրք-մեսխեթներ Ուկրաինայից տեղափոխվել են Թուրքիա
ՄիջազգայինՈւկրաինայի Սլովյանսկ քաղաքից ավելի քան 300 թուրք-մեսխեթներ դեկտեմբերի 25-ին տեղափոխվել են Թուրքիայի Էրզինջան (պատմական Արևմտյան Հայաստանի Երզնկա) նահանգ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah պարբերակա նը, թուրքական Turkish Airlines ավիաընկերության երկու ինքնաթիռներ 327 ուղևորով Խարկովի օդանավակայանից մեկնել են Էրզինջան, որտեղ թուրքական կառավարությունը պատրաստել է 30 բնակելի շենք եկվորների համար:
Օդանավակայանում թուրք-մեսխեթներին դիմավորել են Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը, Էրզինջանի նահանգապետ Սուլեյման Քահրամանը և այլոք:
Թուրք-մեսխեթները ստիպված են եղել թողնել իրենց տները 2014 թվականի ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ: Թուրքական կառավարությունը որոշում էր կայացրել ձեռնարկել միջոցներ շուրջ 3000 մեսխեթներին Թուրքիայում ապաստան փնտրողի իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ: