Թուրք հաքերները հարձակվել են ռուսական կայքերի վրա
ՄիջազգայինԹուրք-ռուսական լարված հարաբերությունները շարունակում են տարատեսակ դրսևորումներ ունենալ: Քաղաքական և տնտեսական հակամարտությանը զուգահեռ պայքարը տեղափոխվել է կիբեր հարձակումերի դաշտ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Միլ լիեթ» պարբերականը, թուրք հաքերները հարձակումներ են իրականացրել ռուսական կայքերի վրա:
Թուրքական «Ayyıldız» խումբը հայտնել է, որ իրականացրած կիբեր հարձակման արդյունքում ձեռք է բերել 19 հազար ռուսաստանցու անձնական տվյալներ: Նրանք տեղեկացրել են, որ հարձակման թիրախներից մեկն էլ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության կայքն է եղել, որի հասանելիությունը միառժամանակ դադարեցվել է: Հաքերները տեղեկացրել են նաև, որ հարձակումներն առաջիկայում շարունակվելու են: