Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետը կժամանի Թուրքիա
ՄիջազգայինՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին դեկտեմբերի 26-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բարզանիի գրասենյակից արված հայտարարության մեջ նշվում է, որ քրդական ինքնավարության վարչապետը Ստամբուլում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպումներում քննարկվելու են թուրք-քրդական հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային կարևորագույն խնդիրներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ Թուրքիա էր ժամանել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսութ Բարզանին: