Թալիբները Ռուսաստանից երես են թեքել ԻՊ-ի դեմ պայքարի գործում
Միջազգային«Թալիբանում» մեկնաբանել են ռուսաստանյան ԱԳՆ-ի ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հայտարարությունը Աֆղանստանում «Իսլամական պետություն» կազմակերպության գործունեության վերաբերյալ, շաբաթ` դեկտեմբերի 26-ին տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը:
«Մենք բանակցություններ ենք վարում, բայց ոչ ԻՊ-ի դեմ պայքարի հարցով: Մենք ուզում ենք երկրից քշել բոլոր օտարերկրյա զորքերին, հիմա դրա մասին ենք խոսում», - ասել է «Թալիբանի» ներկայացուցիչը, տեղեկացնում է Lenta-ն:
Նա ընդգծել է, որ թալիբներին «ԻՊ-ի ոչնչացման գործում որեւի մեկի օգնությունը պետք չէ»: Նրա խոսքով, ԻՊ-ի ուժերը երկրում մի փոքրիկ խմբավորմամբ ներկայացված են Նանգարհար նահանգում: «Նրանք այնքան ուժեղ չեն, որ մեզ ինչ-որ առումով սպառնան», - հավելել է նա:
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահի Աֆղանստանի հարցերով, ԱԳՆ-ի վարչության պետ Զամիր Քաբուլովը հայտնել էր, որ Մոսկվայի եւ «Թալիբանի» շահերը ԻՊ-ի դեմ պայքարի հարցում համընկնում են: Նա նշել է, որ Մոսկվան եւ «Թալիբանի» ներկայացուցիչները տեղեկատվության փոխանակման ուղիներ ունեն: