ԿԱՀ-ում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 30-ին
ՄիջազգայինԿենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 30-ին: Այս մասին հայտնել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Տեխնիկական պատճառներով դեկտեմբերի 27-ին նախատեսված ընտրությունները հետաձգվել են դեկտեմբերի 30-ին, որպեսզի դրանք անցկացվեն հանգիստ ու թափանցիկ մթնոլորտում»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս ընտրությունները կոչված են վերջ դնել մահմեդական եւ քրիստոնյա համայնքների միջեւ շուրջ երեք տարի ձգվող բռնություններին: Նախագահի պաշտոնին հավակնում է 30 թեկնածու: