Իրանի ընտրություններում ռեկորդային թվով թեկնածուներ են գրանցվել
ՄիջազգայինԻրանի խորհրդարանական ընտրություններում ռեկորդային թվով թեկնածուներ են գրացվել, շուրջ 12 հազար:
«Ավելի քան 12 հազար թեկնածու է գրանցվել, որոնք կպայքարեն խորհրդարանական ընտրություններում»,-ասված է Press TV հեռուստաալիքի հաղորդագրությունում, որը լուսաբանում է երկրի խորհրդարանի (Մեջլիս) նախընտրական արշավը: «Կանայք կազմում են գրանցված թեկնածուների 11 տոկոսը»,- նշում է հեռուստաալիքը:
2012-ի ընտրությունենրում գրանցվել էր 5450 թեկնածու, որոնցից ընտրություններին մասնակցելու թույլտվություն էր ստացել 3323-ը: Քվեարկության արդյունքում 9 կին էր ընտրվել խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իրանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2016-ի փետրվարի 26-ին: Նոր խորհրդարանը կունենան 290 պատգամավոր: Խորհրդարանը կընտրվի 4 տարով: