Ֆրանսիայի հարավում աֆրիկացի միգրանտները անկարգություններ են հրահրել
ՄիջազգայինՖրանսիայի հարավում աֆրիկացի միգրանտները այրել են աղամաններն ու մի քանի մեքենաներ այն բանից հետո, երբ Գվինեա-Բիսաուից մի տղամարդ է մահացել դանակահարությունից:
41-ամյա տղամարդու սպանությունը բողոքի ակցիայի առիթ է դարձել, որը վերաճել է անկարգությունների Ալմերիա նահանգի Ռոկետաս դե Մար քաղաքում:
Անկարգություններին 30-40 մարդ է մասնակցել: Ոստիկանությանը հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անկարգությունների արդյունքում ոչ ոք չի տուժել, ոստիկանները ոչ մեկին չեն կալանավորել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»:
Ոստիկանությունը կասկածում է, որ տղամարդուն դանակահարել են ավտովթարից հետո ծագած վեճի ժամանակ:
Ալմերիայում մեծ թվով ջերմոցներ կան, որտեղ աշխատում են հազարավոր միգրանտներ: