Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով ավելի քան 1,5 հազար ընտանիք լքել է իր տունը
ՄիջազգայինԲրազիլիայի հարավային Ռիու Գրանդի դու-Սուլ նահանգում ջրհեղեղների պատճառով 1545 հազար ընտանիք ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հայտնել են երկրի քաղավիացիայի տարածաշրջանային վարչությունից:
Նահանգի 12 վարչական շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Արգենտինային սահմանակից Ուրուգվայանա քաղաքում: Օդերեւութաբանության ազգային ինստիտուտի տվյալներով, այս տարվա սկզբից այստեղ տեղումները 2,5 անգամ գերազանցել են նորման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրվա ընթացքում երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը նախատեսում է այցելել տուժած շրջաններ: Ջրհեղեղները տարածվել են նաեւ Բրազիլիայի հարեւան երկրներում: Ուրբաթ հայտնի է դարձել, որ Արգենտինայում ու Պարագվայում ջրհեղեղից 5 մարդ է մահացել: