ԻՊ-ի գրոհայինները 1,5 տարում Իրաքի Մոսուլ քաղաքում 837 կանանց են մահապատժի ենթարկել
Միջազգային«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 2014 թվականի հունիսից ի վեր, երբ գրավեցին Իրաքի Մոսուլ քաղաքը, 837 կանանց են մահապատժի ենթարկել, հաղորդում է DPA-ն՝ վկայակոչելով Նինվե նահանգի ոստիկանության գեներալ Զանուն ալ-Սաբավիին:
«Մոսուլում շարիաթական դատական բժշկության կենտրոնի վիճակագրության համաձայն, որտեղ տեղափոխում են սպանվածների մարմինները, գրոհայինները մահապատժի են ենթարկել 837 կնոջ»,-նշել է ալ-Սաբավին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, այդ կանանց մեծ մասը գնդակահարվել են ԻՊ-ի կողմից հիմնադրված շարիաթական դատարանի որոշմամբ:
Ոստիկանության սպան հստակեցրել է, որ գրոհայինները տարբեր առիթների անվան տակ մահապատժի են ենթարկել կանանց, որոնք եղել են տեղական օրենսդիր մարմինների պատգամավորներ, պետական ծառայողներ, իրավաբաններ, նոտարիատի աշխատակիցներ, վարսավիրներ, գեղեցկության սրահների աշխատակիցներ եւ այլն:
Հիշեցնենք, որ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, ԻՊ-ի գրոհայինները գրավել են 2014-ի հունիսի 10-ին, առանց դիմադրության: Դեկտեմբերի 25-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին խոստացել է ազատագրել Մոսուլը, երբ ավարտեն գործողությունը Էր-Ռամադի քաղաքում: