Ստամբուլի օդանավակայանի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի անկախ բազեներ» կառույցը
ՄիջազգայինԹուրքիայում բազմաթիվ հարձակումներ ու պայթյուններ կազմակերպած «Քուրդիստանի անկախ բազեներ» (TAK) ընդհատակյա կազմակերպությունն ստանձնել է Ստամբուլի Սաբիա Գյոքչենի անվան օդանավակայանի անգարում իրականացված պայթյունների պատասխանատվությունը։
Քրդական ANF-ի փոխանցմամբ՝ TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իրենց գործողության նպատակն է թույլ չտալ «Էրդողան-ԱԶԿ ֆաշիստական» բռնապետությանը հանգիստ ապրել քաղաքներում։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու կին աշխատակիցներ էին վիրավորվել, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։