Չիկագոյում ոստիկանները պատահաբար սեւամորթ կնոջ են գնդակահարել
ՄիջազգայինԱմերիկյան Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում ոստիկանները գնդակահարել են 55-ամյա աֆրոամերիկուհի Բեթի Ջոնսին: Նա 5 երեխա ունի: Այս մասին հայտարարել են ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչները:
Իրավապահները դեպքի վայր են ժամանել՝ սաստելու 19-ամյա սեւամորթ Կուինտինո Լեգիրին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջինը, հավանաբար, բեյսբոլի գավազանով հարձակվել է ոստիկանների վրա: Իրավապահները կրակ են բացել երիտասարդի ուղղությամբ եւ վիրավորել նրան, սակայն պատահաբար դիպել են նաեւ նրա հարեւան Ջոնսին:
Ըստ ՏԱՍՍ-ի, ե՛ւ Լեգիրը, ե՛ւ Ջոնսը հիվանդանոցում մահացել են: