Եվրոպական քաղաքներին նախազգուշացրել են հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին
ՄիջազգայինԱվստրիական ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հետախուզական ծառայության անանուն աղբյուրը զգուշացրել է եվրոպական քաղաքներին հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին, հաղորդում է CNN-ը:
Հայտարարության համաձայն՝ հարձակումները նախատեսում են ընդգրկել պայթուցիկներ կամ հրացաններ և տեղի կունենան Սուրբ Ծննդի և Նոր տարվա միջև ընկած օրերին: Ոստկանությունն, այնուամենայնիվ, չի նշել քաղաքների անունները, որոնց վերաբերյալ ստացվել են նախազգուշացումները:
Արձագանքելով ահաբեկչական վտանգի նախազգուշացմանը՝ Վիեննայի և Եվրոպայում այլ քաղաքների ոստիկանությունը ուժեղացրել են անվտանգության մակարդակը՝ մեծացնելով ոստիկանական հսկողությունը հանրային վայրերում՝ հատկապես կարևոր միջոցառումների ժամանակ և մեծ երթևեկությամբ վայրերում:
Ինչպես ոստիկանությունը նշել է իր հայտարարության մեջ, ոստիկանությունն ավելի մանրամասն անվտանգության ստուգումներ կիրականացնի, կապահովի արտակարգ իրավիճակների դեպքում արագ գործողություններ և կբարձրացնի զգոնությունը դատարկ ճամպրուկների և պայուսակների հետ կապված: