ԵՄ հիմնադիր 6 պետությունների ԱԳ նախարարները հունվարի 19-իմ կքննարկեն միության ապագան
ՄիջազգայինԻտալիայի արտգործախարար Պաոլո Ջենտիլոնին հայտնել է, որ հունվարի 19-ին Հռոմում կկայանա միասնական Եվրոպայի հիմնադիր երկրների (Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Ֆրանսիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունը, որին կքննարկվի Եվրամիության ապագան։
«Միասնական Եվրոպայի հիմնադիր վեց երկրների ԱԳ նախարարները կհավաքվեն հունվարի 19-ին Հռոմում։ Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես ավելի լավ առաջ շարժվել ավելի միասնական լինելով ու միաժամանակ ավելի մեծ արագությամբ»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, հայտարարել է Իտալիայի ԱԳ ղեկավարը հարցազրույցում, որը դեկտեմբերի 27-ին հրապարակել է Հռոմի La Repubblica թերթը։
«Իտալիայի կառավարությունն աշխատում է եվրոպեիզմի ամրապնդման նպատակով, որը պետք է պատասխանի քաղաքացիների իղձերին։ Այն կոշտությունը, որով երբեմն քննարկվում են տնտեսական քաղաքականության հարցրերը, սպառնում է վարկաբեկել Եվրամիությունը»,- նշել է Ջենտիլոնին։