Ադրբեջանում նավթի պլատֆորմում հրդեհի զոհերի քանակը հասել է 8-ի
ՄիջազգայինՓրկարարները Կասպից ծովի թուրքմենական հատվածում հայնտաբերել են նավթի հանքում աշխատողի մարմին: Այդկերպ ադրբեջանական «Գյունեշլի» նավթային պլատֆորմում հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի, հաղորդում է РИА Новости-ն:
«Որոնողա-փրկարարական աշխատանքների հետևանքով Թուրքմենստանի ափերից 60 կիլոմետր հեռավորության վրա «Բերկար» նավը հայտնաբերել է տղամարդու մարմին… Մարմինը թուրքմենական «BAYAN» նավի վրա բարձրացնելուց հետո տեղափոխվել է Թուրքմենբաշի նավահանգիստ»,- ասված է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունը հայտնել է, որ մահացածը Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակից Իման Գասիմովն է եղել:
«Գյունեշլի» նավթային պլատֆորմում հրդեհը սկսվել է դեկտեմբերի 4-ին: Նավթային հորերում կրակը մարվել է, բայց գազի հորերում կրակի մարումը շարունակվում է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 33 մարդ է փրկվել, 22-ն անհետ կորել է: