Թուրքական ուժերն աստիճանաբար դուրս են գալիս Իրաքում գտնվող ճամբարից
ՄիջազգայինԹուրքական զինծառայողներն աստիճանաբար դուրս են գալիս Իրաքի հյուսիսում Նայնավա շրջանի Բաշիք քաղաքի ճամբարից: Մնացած զինվորականների թիվը կազմում է մոտ 100 մարդ, հաղորդում է РИА Новости-ն:
«Թուրք զինվորականներն աստիճանաբար դուրս են գալիս Բաշիկի մոտ գտնվող Զալիկան ճամբարից»,- Al Sumaria հեռուստաալիքին հայտարարել է Նայնավա շրջանի խորհրդի նախագահի տեղակալ Նուր ադ-Դին Կաբլանը:
«Բաշիկում մնացած թուրք զինվորականների թիվը կազմում է մոտ 100 մարդ, նրանց թվում կան մարզիչներ»,- հայտարարել է խորհրդի նախագահի տեղակալը:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին զինվորականները և զրահատեխնիկան մտել են Իրաքի Նայնավա շրջան ահաբեկիչների դեմ կռվող ժողովրդական ջոկատների մարտիկների պատրաստման առիթով:
Իրաքի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը թուրք զինվորականների ներկայությունն անվանել են «թշնամական գործողություն»՝ չհամաձայնեցված իշխանությունների հետ և հայտարարել են սուվերենության խախտման մասին: