Բելգիայի կայարանում տարհանում է իրականացվում կասկածելի առարկայի պատճառով
ՄիջազգայինԲելգիայի Նամյուր քաղաքի կայարանից տարհանում են մարդկանց հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով, գրում է korrespondent.net-ը:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, տարհանվել են ուղևորները և կայարանի աշխատակիցները:
Իրավապահները նաև պահանջել են դադարեցնել այդ կայարանով գնացքների երթևեկությունը: Այդ գծում նախազգուշացնում են առաջիկա ժամերին գնացքների ուշացման մասին: