Հռոմի պապը կոչ է արել օգնել կուբացի փախստականներին
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը Կենտրոնական Ամերիկայի երկրներին կոչ է արել մեծահոգություն ցուցաբերել հազարավոր կուբացի փախստականների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի ճանապարհին մնացել են տարածաշրջանում:
Հռոմի պապի խոսքով՝ կուբացիներից շատերը մարդկանց անօրինական փոխադրողների զոհերն են:
BBC-ի հաղորդմամբ` հազարավոր կուբացիներ խցանված են մնացել Կոստա Ռիկայի և Նիկարագուայի սահմանին, քանի որ Նիկարագուայի կառավարությունը արգելել է նրանց անցնել երկրի տարածքով:
Նշվում է, որ ապաստան խնդրող փնտրող կուբացիների թիվն այս տարի մեծացել է 80 տոկոսով, քանի որ կուբացիները մտավախություն ունեն, որ Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լավացումը կբերի նրան, որ իրենք այլևս չեն կարողանա ավտոմատ կերպով ԱՄՆ-ում կեցության իրավունք ստանալ: