Անկարան մեծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար. Թուրքիայի ԱԳՆ
ՄիջազգայինԹուրքիան «մեծ ջանքեր է գործադրում» Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` նման խոսքով հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` Անթալիայում Ռուսական մշակույթի միություն կատարած այցելության ժամանակ:
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հաղթահարենք այս ժամանակաշրջանը: Ժամանակը կգա, և մեր երկրների միջև հարաբերությունները նախկինի պես կլինեն: Մեր նախագահն ու վարչապետը բազմիցս նշել են, որ վշտացած են ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ ստեղծված ճգնաժամի պատճառով տուժեն երկու երկրի ժողովուրդները: