Չինաստանը թույլատրել է բանակին հակաահաբեկչական գործողություններ անցկացնել երկրից դուրս
ՄիջազգայինՉինաստանի խորհրդարանը երկրի պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել, որը բանակին թույլ է տալիս մասնակցել հակաահաբեկչական գործողություններին արտասահմանում:
Ինչպես գրում է РБК-ն` Reuters-ին հղումով, օրենքի համաձայն` հեռախոսակապի և ինտերնետ կապի օպերատորները պարտավորվում են երկրի իշխանություններին տրամադրել տեղեկության գաղտնագրման կոդերը, ինչպես նաև օգտատերերի գաղտնաբառերը: