Դերասան Սաշա Բարոն Կոհենը 1 մլն դոլար է նվիրաբերել սիրիացի փախստականներին օգնելու համար
ՄիջազգայինԲրիտանացի դերասան Սաշա Բարոն Կոհենը կնոջ` Այլա Ֆիշերի հետ միասին 1 մլն դոլար է նվիրաբերել սիրիացի փախստականների երեխաներին օգնելու համար:
Ինչպես գրում է Evening Standard պարբերականը` Կոհենը և նրա կինը 500 000 դոլար են նվիրաբերել Սիրիայում երեխաներին կարմրուկի դեմ պատվաստելու ծրագրի համար: Նրանք ևս 500 000 դոլար են նվիրաբերել Փրկության միջազգային հիմնադրամին, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Դևիդ Միլիբանդը:
Դերասանին նվիրատվության համար շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավար Ջասթին Ֆորսայթը: