Էրդողանն Իրանին քննադատել է Բաշար ալ-Ասադին աջակցելու համար
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի քննադատություններ է հնչեցրել Իրանի հասցեին` ասելով, որ վերջինս «նեղ կրոնական համոզմունքներից ելնելով» աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին, ով Էրդողանի խոսքով` երկարաձգում է հակամարտությունն այդ երկրում:
«Եթե Իրանը չաջակցեր Ասադին նեղ կրոնական համոզմունքներից ելնելով, ապա մենք այսօր չէինք քննարկի սիրիական խնդիրը», - BBC-ն մեջբերում է թուրք նախագահի խոսքը` տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցից:
Աղբյուրի ընդգծմամբ` Իրանը, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են և որտեղ իշխող ռեժիմը հիմնված է շիա իսլամի վրա, աջակցում է Ասադի ռեժիմին, որում իշխում են ալավիտների (շիիզմի ճյուղ) ներկայացուցիչները:
Մինչդեռ Թուրքիան աջակցում է սիրիացի ապստամբներին, որոնք պայքարում են Ասադի ռեժիմի դեմ: