Իրաքյան բանակը հայտնել է Ռամադիում ԻՊ-ին հաղթելու մասին
ՄիջազգայինԻրաքի զինված ուժերը հայտնել են Ռամադիում «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակի հասնելու մասին: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրաքյան զորքը գրավել էր քաղաքի կառավարական հիմնական կառույցը:
«Մենք վերահսկում ենք համալիրը, իսկ դա նշանակում է, որ մենք հաղթել ենք նրանց Ռամադիում», - աղբյուրը մեջբերում է իրաքյան զորքերի ներկայացուցիչ Սաբա ալ-Նումանիին:
Նրա խոսքով` զորքերի հետագա անելիքը քաղաքում և նրա շրջակայքում գրոհայինների հավանական թաքստոցները մաքրելն է: