Վրաստանի վարչապետի թեկնածուն ներկայացրել է կառավարության իր կազմը
ՄիջազգայինՎրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել իր կառավարության կազմը, որում գրեթե բոլոր պաշտոնները պահպանել են նախկին նախարարները:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` նոր թեկնածուներ են ներկայացվել միայն փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնների համար: Այդ պաշտոնները նախկինում զբաղեցնում էր հենց Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին, իսկ ուրբաթ խորհրդարանական մեծամասնությունը Կվիրիկաշվիլիի թեկնածությունն առաջադրեց կառավարության ղեկավարի պաշտոնի համար: