Կրեմլը ռուս քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել կարդալ Պուտինի հայտնի խոսքերի ժողովածուն
ՄիջազգայինԿրեմլը ռուս քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել կարդալ Վլադիմիր Պուտինի հայտնի խոսքերի ժողովածուն, որն անվանել է «Խոսքեր, որոնք փոխում են աշխարհը»:
Այդ մասին հաղորդում է РБК-ն՝ անցյալ շաբաթ պետության ղեկավարի վարչակազմում տեղի ունեցած խորհրդակցության մի քանի մասնակիցների հղումով:
Աղբյուրները պատմել են, որ խորհրդակցությանը մասնակցել է մոտ 50 մարդ, այդ թվում՝ Պետդումայի պատգամավորներ, Դաշնային խորհրդի ու Հանրային պալատի անդամներ: Խորհրդակցությունը վարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Վոլոդինը խոսում էր գրքի մասին: Նա ասում էր, որ այն պետք է դառնա ցանկացած գործչի սեղանի գիրքը»,-ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Նշվում է, որ խորհրդակցությունից հետո քաղաքական գործիչները Վոլոդինից որպես Նոր տարվա նվեր ստացել են այդ գիրքը։