Բուլղարիայում թուրք գործիչը հեռացվել է կուսակցության նախագահությունից Թուրքիային պաշտպանելու համար
ՄիջազգայինԹուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո լարված ռուս-թուրքական հարաբերությունները նոր սկանդալի պատճառ են դարձել Բուլղարիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Բուլղարիայի «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցության նախագաը հեռացվել է պաշտոնից այն բանի համար, որ ռուսական ինքնաթիռի կործանման հարցում աջակցություն է հայտնել Թուրքիային:
Կուսակցության նախագահ, ազգությամբ թուրք Լյութվի Մեսթանի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման հարցում Թուրքիային իր աջակցությունը հայտնելու վերաբերյալ հայտարարության ընթերցումը զայրացրել է կուսակցության պատվավոր նախագահ Ահմեթ Դողանին: Վերջինս հրավիրել է կուսակցության խորհրդի նիստ և հեռացրել է Մեսթանին պաշտոնից:
Լյութվի Մեսթանը, ով զրկվել է անվտանգության աշխատակիցներից, ապաստան է խնղրել Սոֆիայում Թուրքիայի դեսպանատնից և իր երեխաների հետ տեղափոխվել այնտեղ:
Հաղորդվում է, որ խնդրին խառնվել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով զանգահարել է Բուլղարիայի իր պաշտոնակցին ու խնդրել աջակցել Մեսթանին: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ որևէ կողմին չի աջակցելու:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրակործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմհեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչիխոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչներիհանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվակորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել,ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը: