Սիրիայի հյուսիսից մոտ 300 ընտանիք կտարհանվի. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսում շիական 2 բնակավայրերից մոտ 300 ընտանիքների տարհանումը կսկսվի դեկտեմբերի 28-ին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով աղբյուրների։
Գործակալության տվյալներով` այժմ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի խաղաղ բնակիչներին կտեղափոխեն Թուրքիայի հետ սահման, այնտեղից նրանք կմեկնեն Բեյրութ: Տարածքը, որտեղ այժմ գտնվում են մարդիկ, հիմնականում գրավված է գրոհայինների կողմից:
Կարմիր խաչի միջամտությամբ Զաբադանի քաղաքի ընդդիմադիրների համար անվտանգ ուղի կբացվի դեպի Բեյրութի օդանավակայան, որտեղից նրանք կուղևորվեն Թուրքիա:
Խաղաղ բնակիչների տարհանման վերաբերյալ բանակցությունները սկսվել էին մի քանի ամիս առաջ` ՄԱԿ-ի աջակցությամբ, սակայն երկար ժամանակ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ: