ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել Է նշանավոր կինոօպերատոր Հասքել Ուեքսլերը
ՄիջազգայինԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի հայտնի կինոօպերատոր Հասքել Ուեքսլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հաղորդվում Է նրա պաշտոնական բլոգում:
Ուեքսլերը խաղարկային ու փաստագրական կինոյի օպերատոր Է, որը նկարահանել Է շուրջ 80 ֆիլմ, որոնց թվում են «Թռիչք կկվի բնի վրայով», «Ո՞վ Է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Փառքի տանող ճանապարհին» կինոնկարները եւ ուրիշներ: Իր կարիերայի ընթացքում Ուեքսլերը հինգ անգամ «Օսկար» մրցանակի Է արժանացել լավագույն օպերատորական աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: