ԱՄՆ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել շուրջ 2.000 դեռահասների միջև
ՄիջազգայինԱմերիկյան Սենթ Մեթյուսում՝ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի արվարձանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մոտ երկու հազար դեռահասների մասնակցությամբ, գրում է korrespondent.net-ը։
13-ից 20 տարեկան երիտասարդների մասնակցությամբ անկարգությունները սկսվել են շաբաթ օրը՝ դեկտեմբերի 26-ին, առևտրի կենտրոնում և փողոցում։ Կարգուկանոն հաստատելու համար տեղական իշխանությունները մոտ 60 ոստիկան են կենտրոնացրել:
Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան, ծեծկռտուքի մասնակիցներից ոչ մեկ չի ձերբակալվել:
Անկարգությունների պատճառը պարզվում է: