ԱՄՆ-ն Իրաքից տարհանում է ԻՊ-ի առաջնորդներին. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԱՄՆ-ի իշխանությունները որոշել են տարհանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներին` Իրաքում անցկացվող ռազմական օպերացիայի շրջանակում։
Այդ մասին հայտնում է vz.ru-ն` իրանական Fars լրատվական գործակալությանը հղումով: Նշվում է, որ իրանական կողմն այս տեղեկությունը ստացել է շիաների «Ալ Հաշդ Ալ Շաաբի» զինված խմբավորման հրամանատարից:
Հայդար ալ-Հոսեյնի ալ-Արդավիի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները պատրաստվում են Իրաքի Անբար նահանգի Էր-Ռամադի և Էլ-Ֆալուջա քաղաքներից ուղղաթիռներով տարհանել ու անհայտ ուղղությամբ տանել ԻՊ-ի առաջնորդներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրաքի զինված ուժերը տեղեկացրել են Էր-Ռամադիում «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակի հասնելու մասին։ Նախքան այդ հայտնի էր դարձել, որ իրաքյան զորքը գրավել է քաղաքի կառավարական հիմնական կառույցը։
«Մենք վերահսկում ենք համալիրը, իսկ դա նշանակում է, որ մենք հաղթել ենք նրանց Ռամադիում», - նշել է իրաքյան զորքերի ներկայացուցիչ Սաբա ալ-Նումանին։