Տասնյակ մարդիկ են զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում իրականացված պայթյունների հետեւանքով
ՄիջազգայինԵրեք պայթյուն Է որոտացել Սիրիայի Հոմս քաղաքի Ազ Զահրա կենտրոնական շրջանում, նախնական տվյալներով զոհվել Է ավելի քան 30 մարդ, վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է քաղաքային ոստիկանության մի աղբյուր:
«Մահապարտը պայթեցրել Է իրեն, դրանից գրեթե անմիջապես հետո պայթեցվել Է ականապատված ավտոմեքենա, իսկ հետո պայթուցիկ սարք Է գործի դրվել նախորդ գործողության վայրում: Ստացված առաջին տվյալների համաձայն՝ զոհվել Է ավելի քան 30 մարդ: Ահաբեկչական գործողությունը կատարվել Է Ռուկիա պոլիկլինիկայի շրջանում»,- հավելել Է գործակալության զրուցակիցը: