Թուրք երիտասարդը սպանվել է փողոց դուրս գալու արգելքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ
ՄիջազգայինԹուրքիայի Մերսին նահանգում տեղի է ունեցել ցույց ընդդեմ երկրի տարբեր գավառներում մտցված փողոց դուրս գալու արգելքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Ցույցի մասնակից երիտասարդներից մեկը` 20-ամյա Սեդաթ Բարանը, հրազենային կրակոցի հետևանքով զոհվել է: Նրա դիակի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան:
Բարանի զոհվելու փաստի առնչությամբ այն հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում էր երիտասարդի դին, մեծաքանակ ամբոխ է հավաքվել, ովքեր նաև հարձակվել են տեղի ոստիկանության վրա, կոտրել են հիվանդանոցի ապակիները:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: