Պուտինի հրամանագիրը նոր սահմանափակումներ Է նախատեսում թուրքական ընկերությունների համար
Միջազգային
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն՝ Ռուսաստանի տարածքում աշխատանքների կատարման արգելքի տեսքով պատժամիջոցների տակ են հայտնվում ոչ միայն թուրքական ընկերությունները, այլեւ այն ֆիրմաները, որոնք վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը փոփոխություններ Է մտցնում ՌԴ նախագահի՝ Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցների վերաբերյալ նոյեմբերի 28-ի հրամանագրում: Հրամանագրի առաջին տարբերակում Ռուսաստանի տարածքում աշխատանքների կատարման սահմանափակումերը վերաբերում Էին միայն Թուրքիայի Հանրապետության իրավասության ներքո գտնվող կազմակերպություններին: Այժմ դրանց ավելացել են նաեւ այն կազմակերպությունները, որոնք վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների կողմից կամ վերահսկվում են երկրի իրավասության ներքո գտնվող ընկերությունների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: