Ռուսական օդատիեզերական ուժերն ավելացրել են Սիրիայում հարվածների ինստենսիվությունը
ՄիջազգայինՌԴ օդատիեզերական ուժերը վերջին երեք օրերին Սիրիայում խոցել են «Իսլամական պետության» 556 օբյեկտ` 164 մարտական թռիչքի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկ ոյը:
ՌԴ օդատիեզերական ավիացիան ավելացրել է հարվածների ինտենսիվությունը շաբաթվա ընթացքում: Ռուդսկոյը նաև տեղեկացրել է, որ սիրիական ժողովրդավարական բանակի ջոկատները` ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ, հարձակում են իրականացնում ԻՊ մայրաքաղաք Ռաքուի վրա: