Բաքվի բնակիչները երկար հերթեր են գոյացրել ԱՄՆ դոլար գնելու համար
ՄիջազգայինԱդրբեջանի ազգային արժույթի` մանաթի դեվալվացիայից հետո արժութային ճգնաժամը երկրում շարունակվում է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, տարադրամի փոխանակման կետերի մեծ մասում հրաժարվում են հաճախորդներին ամերիկյան դոլար վաճառել, ինչն իսկական իրարանցում է առաջացրել երկրում:
Մայրաքաղաք Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցին հաջողվել է գտնել տարադրամի փոխանակման այն փոքրաթիվ կետերից մեկը, որտեղ դեռ վաճառվում է ԱՄՆ դոլար: Լրագրողը լուսանկար է արել, որտեղ երևում է, թե ինչ մեծ հերթ է գոյացել այն մարդկանցից, ովքեր ցանկանում են ձեռք բերել ԱՄՆ դոլար: