Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել սիրիական խմբավորումների հարցում. Պետդեպ
ՄիջազգայինԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ որոշակի համաձայնություն կա այն հարցի շուրջ, թե Սիրիայում որ խմբավորումները պետք է համարվեն ահաբեկչական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք Ռուսաստանի հետ համաձայնություն ունենք մի շարք խմբավորումների, մասնավորապես, «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» շուրջ»,- ասել է նա:
Թոների խոսքով՝ «դա բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասն է»: «Առանձին խմբավորումների շուրջ մենք ունենք համաձայնություն, մի քանիսի շուրջ՝ ոչ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: