Մեքսիկայում սպանվել է «Ֆամիլիա Միչոականա» խոշոր թմրակարտելի հիմնադիրը
ՄիջազգայինՄեքսիկայում անհայտ անձինք սպանել են «Ֆամիլիա Միչոականա» խոշոր թմրակարտելի հիմնադիր Կառլոս Լոսալես Մենդոսին՝ Թոքախտավոր մականվամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
53-ամյա քրեական հեղինակության դին՝ կտտանքների հետքերով եւ հրազենային վերքերով, գտել են Սանտա Կասիլդայի շրջանում՝ Միչոականի նահանգի Մորելիա-Լասարո-Կարդենաս ավտոմայրուղու մոտ, հայտնել է այդ տարածաշրջանի դատախազությունը:
Ռոսալես Մենդոսի դիակից բացի, հայտնաբերվել են եւս մի քանի դիեր: Այդ զոհերի ինքնությունը դեռեւս պարզված չէ: Իրավապահ մարմինները ձեռնամուխ են եղել սպանության հետաքննությանը: Ինչպես նշվել է հսկիչ գերատեսչության հայտարարության մեջ, Մենդոսին ճանաչել են նրա ազգականները, որոնք խնդրել են իրենց հանձնել նրա մարմինը՝ թաղելու համար: