Վրաստանը համարձակ քայլեր կանի աբխազների ու օսերի հետ հաշտվելու համար. Կվիրիկաշվիլի
ՄիջազգայինՎրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ Թբիլիսին համարձակ ու արիակամ քայլեր կանի Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու ճանապարհին:
«Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք Էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ Է աշխատում, եւ մենք բոլորս պետք Է դա գիտակցենք: Ժամանակն աշխատում Է այն բանի դեմ, որ մարդիկ վերադառնան իրար մոտ, այն բանի դեմ, որ վրացիները վերադարձնեն օսերին ու աբխազներին: Ուստի մենք առավելագույնս կժջանանք համարձակ քայլեր անել: Մեկ անգամ եւս հավաստում ենք մեր այն տրամադրվածությունը, որ ամբողջ բարիքը, որն ստեղծվել Է երկրում, հասանելի կլինի նախեւառաջ մեր օÕ ½ ու աբխազ եղբայրներին»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին՝ դեկտեմբերի 28-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդել Է Sputnik-ը: