Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով խստացվել են անվտանգության միջոցները
ՄիջազգայինՏոնական օրերից առաջ առկա ահաբեկչական սպառնալիքի պայմաններում Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման 5 անդամ մահապարտներ Լիբիայից տեղափոխվել են Իտալիա, ապա Թուրքիա: Թուրքիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ ահաբեկիչները թաքնվում են Սիրիայի հետ սահմանակից Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում և Մերսինում: