Չեռնոգորիան ԱԳ նախարար Լուկշիչին առաջադրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու
ՄիջազգայինՉեռնոգորիայի կառավարությունը որոշում Է ընդունել երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իգոր Լուկշիչին առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու:
«Տակավին ինը տարի առաջ մենք չունեինք մեր պետությունը, իսկ այժմ ունենք լուրջ թեկնածու, որն աջակցություն Է վայելում ՄԱԿ-ում գլխավոր գործառույթը կատարելու հարցում»,- հայտարարել Է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչն իր ուղերձում, որը զետեղված Է կառավարության կայքում:
Լուկշիչն ինքն ասել Է, որ պետական բարձր պաշտոններում 12 տարվա աշխատանքից, ԵՄ-ին Չեռնոգորիայի անդամակցության շուրջ բանակցությունների բացումից եւ Պոդգորիցային ՆԱՏՕ հրավիրումից հետո հպարտությամբ կներկայացնի իր երկիրը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու: Նա հայտնել Է, որ 2016 թվականի մարտին կթողնի Չեռնոգորիայի ԱԳ նախարարի պաշտոնը եւ ամբողջությամբ կնվիրվի թեկնածուական աշխատանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: